Աշխարհ

Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից

Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից, հայտնում է Տասս պարբերականը:

Խոսքը ընկերությունների մասին է, որոնք գործել են Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում եւ Քարվաճառում:

Սոթք ոսկու հանք

«Այս ընկերություններն երկու տարբերակ ունեն՝ կամ փոխհատուցում կվճարեն մեզ, կընդունեն մեր պայմանները, կամ կա այլ տարբերակ՝ հարցը լուծել իրավական դաշտում… Նորից եմ ցանկանում ասել, որ դրանք (ընկերությունները – խմբ.) պետք է կամավոր վերականգնեն վնասը, փոխհատուցում վճարեն ադրբեջանական պետությանը, եւ միայն այդ դեպքում կկարողանան հարմարավետ ապրել», – հայտարարել է Ալիևը:

Կիսվել