ՄամուլՏեսանյութ

«40 լիտր «բաք» ունեմ, 4000 դրամ ավել եմ տալիս»․ վարորդները դժգոհում են հեղուկ գազի թանկացումից (Տեսանյութ)

«40 լիտր «բաք» ունեմ, 4000 դրամ ավել եմ տալիս»․ վարորդները դժգոհում են հեղուկ գազի թանկացումից (Տեսանյութ)

Armlur.am-ը գրում է․ Հայաստանում հեղուկ գազի գինն արդեն օր օրի է բարձրանում. երկու օր առաջ հեղուկ գազի մեկ լիտրի գինը թանկացել էր՝ 190-200 դրամից դառնալով 220 դրամ, ապա հիմա այն վաճառվում է 240-250 դրամով: Հեղուկ գազի գնի բարձրացումը խիստ զայրացրել է վարորդներին:

Պարզվում է, որ հեղուկ գազի շուկան վերահսկողությունից դուրս է եւ ում խելքին ինչ գին փչում է, դա էլ սահմանում է: Այս շուկան չի վերահսկվում անգամ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից:

Հեղուկ գազ

Ըստ հանձնաժողովի՝ հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Փաստորեն այս շուկայում գործունեություն են ծավալում ավելի քան 50 տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ գների վրա:

Բայց արի ու տես, որ հենց այդ ընկերություններն էլ որոշում են, թե ինչ գին սահմանեն, չէ որ վերահսկող չունեն:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով