ՄամուլՏեսանյութ

Ալիևը կոմպրոմատ ունի, փաստաթուղթը կհրապարակի, եթե Փաշինյանը հանդգնի իրեն պատասխանել. Գագիկ Մինասյան

Ալիևը կոմպրոմատ ունի, փաստաթուղթը կհրապարակի, եթե Փաշինյանը հանդգնի իրեն պատասխանել. Գագիկ Մինասյան

168.am-ը գրում է․ Ադրբեջանի նախագահ Ալիևը երեկ հայտարարել էր, որ ամբողջ Զանգեզուրն իրենց պատմական հողն է, որտեղ իրենք վերադառնալու են:
«Եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր:

Այո, Արևմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախապապերի հողն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք և վերադառնում ենք այնտեղ… Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ:

Մենք հաստատ կվերադառնանք, քանի որ այլ տարբերակ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցությունները բացելուց հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իրենց պապական հողերը: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք:

Մեր հայրենի երկիրը Զանգեզուրն է, մեր հայրենի երկիրը՝ Գոյչա (Սևան), Իրևան (Երևան): Մենք, իհարկե, կվերադառնանք»։

pashinyan aliev

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հուլիսի 15-ի նիստում անդրադարձել էր Ալիևի այս հայտարարությանն ու նշել, որ, Զանգեզուրի մասին խոսելով, Ադրբեջանը խաթարում է եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները, որ Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը։

Փաշինյանը ընդգծել էր՝ հստակ է, որ նախանձախնդիր են, հետապնդելու են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացումը, ապա ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ուշադությունը հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին երկու ամսվա ընթացքում հայկական կողմն ունի երկու զոհ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանն անբավարար համարեց Փաշինյանի պատասխանն Ալիևին։

«Նման պատասխանը պատահական չէ։ Եթե դուք համարժեք պատասխան չեք տալիս ձեր ախոյանին՝ այն մարդուն, որը ձեր տարածքը համարում է իրենը, այդ դեպքում անհեթեթություն է մտածել, որ դա քո փոխարեն կանի որևէ մեկը։

Այսօր լսում եմ կապիտուլյանտի թիմի անդամներին, որոնք ասում են, որ այդ հարցը պետք է բարձրացնի միջազգային հանրությունը։ Հարց է առաջանում, եթե դուք որպես պետություն՝ պարբերաբար ձեր պետության քաղաքական ղեկավարի հասցեին ասված լկտի հայտարարարություններին անատամ պատասխան եք տալիս, որևէ մեկը ձեր փոխարեն կրակից շագանակնե՞ր պետք է հանի։

Ամենայն հավանականությամբ, Ալիևն ունի կոմպրոմատ։ Այդ կոմպրոմատի առկայությունը թույլ չի տալիս, որ կապիտուլյանտն Ալիևին համարժեք պատասխան տա»։

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Կիսվել