Ազատ խոսք

«Փողոցից եկածը փողոցով պիտի գնա». Ոսկան Սարգսյան

«Փողոցից եկածը փողոցով պիտի գնա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փողոցից եկածը փողոցով պիտի գնա։ Իսկ դատավորները ովքե՞ր են։

Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից, օրենքի խախտումներով սահմանադրական դատարանի անդամներ նշանակվածները կքվեարկեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու, ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու, կամ ՝ մանդատների վերաբաշխման օգտին, թեեւ ընտրությունները օրենքի բազմաթիվ եւ բազմապիսի խախտումներով են անցել, որոնք կանխորոշել են ընտրությունների արդյունքները։

nikol pashinyan hanrahavaq

Բազմիցս գրել եմ՝ ընտրություններով Հայաստանում երբեւէ իշխանություն չի փոխվել, Նիկոլ Փաշինյանը փողոցից է իշխանության եկել, փողոցով էլ հեռանալու է՝ մեծ հանրահավաքի, քաղաքացիական անհնազանդության, գործադուլների եւ դասադուլների արդյունքում»:

Կիսվել