Մամուլ

Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով վարույթը կասեցվել է. «Փաստինֆո»

Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով վարույթը կասեցվել է

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը 2021թ ապրիլի 10-ին կասեցվել է։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»` նշելով, որ իրենց գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Նշվում է, որ վարույթը կասեցվել է, քանի որ չեն պարզել գաղտնալսողի ինքնությունն ու չգիտեն, թե ում պետք է որպես մեղադրյալ ներգրավեն։

sasun xachatryan artur vanecyan

«ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված տեղեկություն ստանալու հարցման՝ հայտնում ենք, որ ՀՔԾ պետի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով»,- ի պատասխան հարցման հայտնել են Քննչական կոմիտեից։

Նշվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումն իրականացվել է ՀՀ սահմաններից դուրս՝ ՔԿ պաշտոնյան գրավոր պաշտոնապես տեղեկացրել է, որ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվող անձինք չկան։

Կիսվել