«Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա մաքուր, անկաշառ իմքայլականների 5-րդ համարը». Սերժ Սարգսյան
«Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա մաքուր, անկաշառ իմքայլականների 5-րդ համարը». Սերժ Սարգսյան
«Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը: Այստեղ կան տարիքով մարդիկ, ովքեր կհիշեն, թե ով, Հայաստանում ով սկիզբ դրեց թալանին, թե Հայաստանի թիվ մեկ օլիգարխը ով է և ով վարկաբեկեց բիզնեսմենի բարի անունը, բայց այստեղ խոսքս Գռզոյի մասին չէ, խոսքը կապիտուլյանտի մասին է։
Հիմա թալանչիները մե՞նք ենք, թե՞ իրենք»,- Վայոց Ձորի մարզում անցկացված «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը:
«Մե՞նք ենք թալանչի, թե՞ իրենք, անցել է շուրջ 3 տարի, որևէ թալանի լուրջ դեպք բացահայտված չէ, իսկ իշխանափոխությունից հետո կտեսնեք, թե ինչքան ժամանակ է պետք լինելու նոր իշխանություններին՝ թալանչիներին բացահայտելու համար:
Տեսաք, թե ինչ տեղի ունեցավ կազինոների հետ, քար լռություն և ոչ մի փաստ, ու գալու է ժամանակը, որ այդ կազինոների մասին ասած ստերը մտցնելու ենք իր բերանը, դրանում կարող եք չկասկածել»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Տեսանյութը ստորև