Աղդամ մեկնած ադրբեջանական ընտանիքը պայթել է ականի վրա
Աղդամ մեկնած ադրբեջանական ընտանիքը պայթել է ականի վրա
Ադրբեջանական ընտանիքը պայթել է ականի վրա. օգնության շտապած հայրենակիցը՝ ևս: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ակնա (Աղդամ) մեկնած ադրբեջանական ընտանիքը պայթել է ականի վրա: Նրանց օգնության շտապած ադրբեջանցին նույնպես պայթել է ականի վրա: «Ականներն ամենուր են:
Որտեղ ոտքդ դնում ես, ական է: Մենք ցանկացանք վիրավորներին օգնել, բայց ինքներս էլ պայթեցինք»,- Trend-ին պատմել է պայթյունից վիրավորված Բահրուզ Աբդուլովը:
Նա նաև կոչ է արել մյուս ադրբեջանցիներին՝ չայցելել օկուպացված տարածքներ: