Մամուլ

Հին ընկերները հանդիպել էին. «Հրապարակ»

Հին ընկերները հանդիպել էին

Hraparak.am-ը գրում է․ Կառավարության հետ հարցուպատասխանն այսօր Ազգային ժողովում անցավ առավել քան հանդարտ ու կառուցողական մթնոլորտում:

ԲՀԿ-ն դարձյալ «հերոսաբար» բոյկոտել էր նիստը, իսկ «Լուսավորի» պատգամավորները Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս արդեն ոչ թե դիմում էին «պարոն վարչապետ»-ով, այլ հիշեցնում էին, որ հարցն ուղղում են վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին` նրան դիմելով «պարոն Փաշինյան»-ով:

Մեր աչքից չվրիպեց, թե ինչպես իր վաղեմի ընկերոջըՍուրեն Պապիկյանին մոտեցավ ու գրկախառնվեց նախկին «լուսավորյալ» Հայկ Կոնջորյանը:

Հայկ Կոնջորյան

Նրանք ուսանողական ընկերներ են, և ժամանակին լիուլի օգտվել են Սերժ Սարգսյանի ընկերոջ Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) ֆինանսավորած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջոցներից, ուսման վարձի փոխհատուցում են ստացել եւ այլն, դրա դիմաց աշխատելով ՀՀԿ-ի օգտին եւ անգամ ընտրական փուլերում:

Այսօր երկուսն էլ ՀՀԿ-ի թշնամի ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում են:

Կիսվել էջում