«Սև ռամկան հեչ. շենքերի շքամուտքերը պատկանում են բնակիչներին». Իզաբելլա Աբգարյան
«Սև ռամկան հեչ. շենքերի շքամուտքերը պատկանում են բնակիչներին». Իզաբելլա Աբգարյան
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ ուղարկել են այս լուսանկարը Դավթաշենի առաջին թաղամասի շենքերից մեկից: Սև ռամկան հեչ։
Բնակելի շենքերի շքամուտքերը պատկանում են բնակիչներին և վերանորոգվում, պահպանվում նրանց՝ համատիրությանն արած վճարներով, երբեմն՝ համայնքային միջոցներով: Չի կարելի նման բան անել:
Ի դեպ, քանի առիթ է, ասեմ, հետո չնեղանաք. հատուկ հատկացված ստենդերից դուրս, Երևանի շենքերի պատերը և այլ տարածքներ մի նախշեք: Հակագովազդ եմ անելու»: