Աշխարհ

Ի՞նչ հմտություններ են որոշել կատարելագործել ադրբեջանական բանակում

Ի՞նչ հմտություններ են որոշել կատարելագործել ադրբեջանական բանակում

Ադրբեջանի եւ Թուրքիայի ԶՈՒ-ն համատեղ մարտավարական վարժանքներ են անցկացրել, որոնց ընթացքում մշակվել են դիվերսանտ խմբերի ոչնչացման եւ հակաահաբեկչական գործողությունների իրականացման հմտությունները, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ըստ աղբյուրի` զորավարժությունների ընթացքում հատուկ խմբերը «լուծել են օրվա տարբեր ժամերին պայմանական թշնամու պաշտպանության խորքերը գաղտնի ներխուժման եւ դարան կազմակերպելու, ինչպես նաեւ հրամանատարական կետի եւ ռազմական նշանակության օբյեկտների գրավման խնդիրները»:

adrbejan zoravarjutyunner

«Հատուկ ուշադրություն է դարձվել քողարկված տեղաշարժման կազմակերպմանը, դիվերսիոն խմբերի ոչնչացմանը, հակառակորդի սադրանքների ճնշմանը եւ հակաահաբեկչական գործողությունների առանձնահատկությունների ուսումնասիրությանը»,- հավելել են ՊՆ-ում:

Կիսվել նյութով