30 հոգի ադրբեջանցիներ խախտել են մեր պետական սահմանը. Սյունիքի մարզպետ
30 հոգի ադրբեջանցիներ խախտել են մեր պետական սահմանը. Սյունիքի մարզպետ
Հակառակորդը անընդհատ լարվածություն է առաջացնում, այսօր եւս 30 հոգի հատել են ՀՀ պետական սահմանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:
Ըստ նրա՝ հակառակորդն անընդհատ դրդում է պատերազմի՝ չնայած հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ այս հարցը պատրաստվում են լուծել խաղաղ ճանապարհով:
«Մի ժամ առաջ ես ստացա տեղեկատվություն, որ Սեւ լճի աջ կողմից մեր պետական սահմանը նորից խախտել են»,- շեշտել է Պողոսյանը: