Ի՞նչ է կատարվում Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում
Ի՞նչ է կատարվում Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը գտնվում է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում։ Բնակիչները վստահեցնում են, որ խուճապի չեն մատնվել, բայց գյուղի երիտասարդներն արդեն դիրքերում են։
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչներն առաջինն են իմացել, որ ադրբեջանցիները մոտ 3 կմ մտել են ՀՀ պետական սահմանից ներս` շարժվելով իրենց գյուղի ուղղությամբ ու վերահսկողության տակ վերցնելով Սև լիճը։
Չնայած դրան ՝ գյուղում խուճապ չկա, իսկ բնակիչները վստահ են, որ հարցը կլուծվի հօգուտ հայկական կողմի։ Նրանք իրենց կարծիքը հայտնել են Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Մեր նկարահանող խումբն այս պահին գտնվում է Վերիշեն գյուղում։ Մեր գործընկերները փորձել են առավելագույնս մոտենալ Սև լճին, սակայն հայ սահմանապահները թույլ չեն տվել առաջանալ։
Մանրամասները՝ ստորև տեսանյութում