ՀՀԿ-ի մի մասը շտապել է միանալ Քոչարյանին. հիմա մի մասը հետ է վերադառնում․ «Հրապարակ»
ՀՀԿ-ի մի մասը շտապել է միանալ Քոչարյանին. հիմա մի մասը հետ է վերադառնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» եւ ՀՀԿ-Վանեցյան «Պատիվ ունեմ» դաշինքների միջեւ մրցակցությունը գնալով աճում է։
Թեեւ շաբաթներ առաջ գրվեց, որ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ներգրավված է Քոչարյանի նախընտրական շտաբում՝ իրավական հարցերի պատասխանատուն կլինի, սակայն երեկ հայտնի դարձավ, որ նա է գլխավորելու «Պատիվ ունեմ»-ի նախընտրական շտաբը։
Սերժ Սարգսյանին հաջողվել է նրան հետ բերել, ի դեպ՝ շտաբի աշխատանքները վերահսկում է անձամբ երրորդ նախագահը։
«Հայրենիքի» կողմից շտաբում ներգրավված կլինի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, Վահրամ Բաղդասարյանը կհամակարգի մարզային պատասխանատուների աշխատանքը։
Տեղեկություններ ունենք, որ Վանեցյանի դաշինքը ընտրությունները կազմակերպում է նախկին սովետական շրջանների սկզբունքով՝ յուրաքանչյուրում շտաբ կբացվի եւ պատասխանատու կնշանակվի։ Այժմ 2 թիմում հաշվառում են ունեցած ռեսուրսները եւ աշխատանքային թիմերի ու վստահված անձերի ցուցակներն են կազմում։
Խնդիրն այն է, որ հանրապետականներից շատերը, կարծելով, թե ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին, շտապել են միանալ Ռ․ Քոչարյանի թիմին, որպեսզի Նիկոլի վերարտադրվելու դեմն առնեն, հիմա մի մասը հետ է վերադառնում մայր-կուսակցություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում