Մամուլ

«Ազգի մասին ո՞վ է մտածում, մոտ 250 մեքենա կանգնած է հիմա»

«Ազգի մասին ո՞վ է մտածում, մոտ 250 մեքենա կանգնած է հիմա»

Հարցին՝ ի՞նչ եք պատրաստվում անել, վարորդներից մեկը պատասխանեց.

«Թող ղեկավարները մտածեն, պետությունը մտածի, քաղաքապետարանը մտածի, էդքան ժողովուրդ մնացել են դուրսը, սաղին մենք ենք սպասարկում… Ազգի մասին ո՞վ է մտածում, մոտ 250 մեքենա կանգնած է հիմա, լավ, մենք տուժվենք՝ ոչինչ, բա էն բանվոր դասակարգը, որ գնում է գործի, էն մարդիկ, որ ուսանող են, նրանք ինչպե՞ս տեղ հասնեն, տաքսինե՞րն են ուզում աշխատացնել, թող աշխատացնեն:

Հենա «Յանդեքսը» դարձել է 1000 դրամ, որ տրանսպորտ չկա, բանվոր մարդը, որ գնում գործի՝ գալիս է, 60.000-70.000 դրամ ռոճիկ է ստանում, 100 դրամով գնում, 100 դրամով գալիս է, ո՞վ է ժողովրդի մասին մտածում, ոչ մեկ»:

անվճար տրանսպորտ

Վարորդներից մեկն էլ դժգոհեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքից.

«Կոնկրետ իմ գիծը 7-րդ մասիվից գնում է ուղիղ քաղաքապետարան, եթե ինչ-որ մեկին հետաքրքիր լինի՝ կարա նայի, տենա, որ 20 համարի երթուղին արդեն վաղուց քաղաքապետարան չի եկել, կարան իրանց պատուհանի ժալյուզը քաշեն են կողմ ու նայեն, եթե, իհարկե, հետաքրքիր է ինչ-որ մեկին»:

Վարորդները նաև հայտնեցին, որ նույն խնդիրը Չարբախի ավտոպարկում է, այնտեղ ևս երթուղայինները գիծ դուրս չեն եկել:

Կիսվել էջում