Մամուլ

Կհանդիպի՞ Փաշինյանը Ալիևին Կազանում

Կհանդիպի՞ Փաշինյանը Ալիևին Կազանում

Նիկոլ Փաշինյանը երկու օր կանցկացնի Ռուսաստանում։ Նա Կազան է մեկնում աշխատանքային այցով։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-30-ը աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

Վարչապետի պաշտոնակատարը կայցելի Կազանի «Իննոպոլիս» նորարարական քաղաք և տեխնոպարկ։

Փաշինյան Ալիև

Նշենք, որ Ռուսական լրատվամիջոցներում վերջերս լուրեր տարածվեցին, որ Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի անդամակցության հնարավորությունն է քննարկվում ՌԴ իշխանությունների կողմից, և Ռուսաստանի իշխանություններին այս պահին թվում է, որ կկարողանան Հայաստանին համոզել գերիների վերադարձի դիմաց համաձայնելու ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը: 

Կիսվել