Ավազակային հարձակում Ազատության հրապարակում. դանակով հարվածել են 2 անչափահաս տղաների
Ավազակային հարձակում Ազատության հրապարակում. դանակով հարվածել են 2 անչափահաս տղաների
Shamshayn.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 26-ին, դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:20-ի սահմաններում Երևանի բնակիչներ, 16-ամյա Ռ. Ղ.-ն, 13-ամյա Գ. Հ.-ն, 16-ամյա Մ. Փ.-ն գտնվելիս են եղել Ազատության հրապարակում և երեխաներին է մոտեցել մի անծանոթ երիտասարդ ու Ռ. Ղ.-ից խնդրել բջջային հեռախոսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մերժում ստանալուց հետո անծանոթը սկսել է վիճաբանել նշված անձանց հետ և այդ ժամանակ դանակով հարվածել է Գ. Հ.-ի և Մ. Փ.-ի ձեռքերին, որից հետո դանակի սպառնալիքի տակ Ռ. Ղ.-ից հափշտակել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Ահազանգով նշված վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կենտրոնի ոստիկանները տաք հետքերով պարզել են կասկածյալի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 17-ամյա տղա է:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին, հափշտակած հեռախոսն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ: