Մամուլ

Արաբական երկրներն էլ կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը

Արաբական երկրներն էլ կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը

Հայ կաթողիկե համայնքը հույս է հայտնում, որ արաբական երկրները կհետևեն ԱՄՆ օրինակին ու կճանաչեն Հայոց ցեղասպանության փաստը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում  նման կարծիք է հայտնել Եգիպտոսի հայ կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս Կրիկոր Ավգուստինը:

«Մեզ համար կարևոր է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Դա երաշխիք է տալիս թույլ չտալու նման սարսափելի իրադարձությունների կրկնությունը։

ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «խիզախ և խորաթափանց քայլ է, որը հաստատում է, որ տեղի ունեցածը երբեք մոռացության չի մատնվի:

սաուդյան արաբիա

Բայդենն առաջինը չէ, որ ճանաչել է Ցեղասպանությունը, բայց չեմ կարծում, որ նա նաև վերջինը կլինի։ Մոտ 30 երկիր, ինչպես նաև Եվրամիությունը և Վատիկանը նախկինում նման քայլ արել են:

Մենք հույս ունենք, որ մյուս երկրները ևս կճանաչեն ցեղասպանության փաստը, հատկապես արաբական պետությունները, որոնք ընդունել են գաղթական հայերին», – ասել է արքեպիսկոպոսը:

Կիսվել