Մամուլ

Տպավորություն է, որ որոշ շրջանակներ հատուկ ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը մնա առանց անվտանգության․ Դանիել Իոաննիսյան

Տպավորություն է, որ որոշ շրջանակներ հատուկ ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը մնա առանց անվտանգության․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հատուկ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար. Սահմանադրություն, հոդված 158.

Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը (…) վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:Կառավարության անդամներն են, ըստ սահմանադրության 147-րդ հոդվածի, վարչապետը, փոխվարչապետերն ու նախարարները:

Ու պետական պահպանության մասով: Ակնհայտ է, որ եթե մայր օրենքը ասում է, որ շարունակում են պաշտոնավարել, ուրեմն շարունակում են պաշտոնավարել ու, բնականաբար, օգտվել անվտանգությունից, ստանալ աշխատավարձ և այլն:

Ես դժվար եմ պատկերացնում մի երկիր, որտեղ նախկին նախագահը ունի անվտանգություն, իսկ պետության ղեկավարի պաշտոնակատարը չունի:

Ու մի բան էլ. կառավարության անդամները (այդ թվում՝ վարչապետը) ոչ միայն իրավունք ունեն, այլ պարտավոր են շարունակել պաշտոնավարել՝ նախքան նոր վարչապետի ընտրվելը:

levon ter petrosyan

Իսկ 2018-ին ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը դադարեցվել է ոչ թե իր հրաժարականով, այլ իր կառավարության՝ 470-Ա որոշմամբ, որով ֆիքսվեց, որ Սերժ Սարգսյանը չի կարող պաշտոնավարել:

Իմիջիայլոց, երեկ Հանրապետության նախագահը ստորագրել է կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիրը և ոչ վարչապետի: Քանի որ չկա «վարչապետի հրաժարական» տալու կամ ընդունելու մեխանիզմ:

Դա կառավարության հրաժարականն է:

Հ.Գ. Տպավորություն է, որ որոշ շրջանակներ (այստեղ Տեր-Պետրոսյանին նկատի չունեմ) հատուկ ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը մնա առանց անվտանգության: Տենաս ինչու՞»:

Կիսվել նյութով