Շոու-բիզնես

Անի Երանյանի պատասխանը Մովսես Երեմյանին նմանվելու մասին մեկնաբանությանը

Անի Երանյանի պատասխանը Մովսես Երեմյանին նմանվելու մասին մեկնաբանությանը

Դերասանուհի Անի Երանյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել ԱՄՆ-ից և մակագրել․

«Եղիր` ահա իմ պատվիրանը քեզ: Թույլ տուր կողքովդ անցնել` չխաթարելով ծաղկումդ իմ շնչով…. Ու չգիտեմ ինչից են պատրաստված հոգիները, բայց իմն ու նրանը նույնն են… պարզվեց»։

Մեկնաբանություններում հետևորդները սկսել են քննարկել Անիի կերպարը։ Հետևորդներից մեկը գրել է, որ այսպես Անին շատ է նմանվել նախկին ընկերոջը՝ Մովսես Երեմյանին, ի պատասխան` դերասանուհին գրել է․ «Եղբայրս է, դրանից է»։

ani yeranyan movses

Հետևորդներից մեկ ուրիշն էլ նկատել է, որ Անին մեծ համբերություն ունի, որ այսպես պատասխանում է մեկնաբանություններին։

«Այո, իմ համբերությունը երկաթյա է»,– պատասխանել է դերասանուհին։

Կիսվել