Մամուլ

«Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի». Միքայել Մինասյան

«Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի». Միքայել Մինասյան

Գերության մեջ գտնվող, ահետ կորած ու զոհված զինվորների մեծարգո՛ ծնողներ, խոսելու իրավունք (ոչ միայն այս թեմայով, այլ՝ առհասարակ) ունեք միայն դուք, բայց հասկացեք վերջապես, քանի որ դուք օգտվում եք լռելու ու «ապաքաղաքական» մնալու ձեր իրավունքից, Գագիկ Ծառուկյանն էլ օգտվում է հարսանիք ու հրավառություն անելու իր իրավունքից:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Ժամանակին Նիկոլին ձայն տված հարգելի՛ հայրենակիցներ, հիմա որ կոկորդ եք պատռում, Եռաբլուրից սրտաճմլիկ լուսանկարներ եք դնում ֆեյսբուք կամ ջղային գրառումներ եք անում Գագիկ Ծառուկյանի ընտանեկան միջոցառման մասին, հիշեցնում եմ ձեզ, որ խոսքը նույն Ծառուկյանի մասին է, որը ժամանակին ձեզ ջուր էր հասցնում, որի հետ ողջագուրվում էիք ու կոալիցիոն գործընկերություն անում, հիմա էլ ձեռք ձեռքի բռնած գնում եք «կոալիցիոն ընտրությունների»:

Հիշեցնեմ, նաև որ Ծառուկյանի նախորդ ուրախության պատվավոր հյուրերն էին ձեր Նիկոլը՝ իր ընտանիքով։ Եվ երկու խնջույքներն էլ, որոնց շքեղությունն այդքան վրդովեցրել են ձեզ, տեղի են ունեցել հենց նրա օրոք։ Իսկ «Իմքայլական» ոչնչությունները, որոնք նախորդ խրախճանքի ժամանակ լայվեր էին անում, երգում-պարում էին, ինչպես տեսնում եք, այս անգամ քար լռություն են պահպանում, որովհետև ծպտուն չհանելու ու տոնը չփչացնելու, բայց դժգոհության ալիքը դեպի ընդդիմություն ուղղորդելու հրահանգ են ստացել։

Հարգելի՛ ընդդիմադիրներ, դուք ինչո՞ւ եք նեղվում, որ խրախճանքը «Հայրենիքի փրկության շարժմանն» են վերագրում։ ԲՀԿ-ն շարժման անդամ չէ՞։ Երբ Ծառուկյանը Նիկոլի հետ, Նիկոլի վարչապետությամբ ու Նիկոլի կողմից միանձնյա փոփոխվող ընտրական օրենսգրքով ընտրության գնալու շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերում, շարժման տեսակե՞տն էր ներկայացնում։

Միքայել Մինասյան Գագիկ Ծառուկյան

Եթե՝ ոչ, ինչո՞ւ է շարունակում լինել դրա կազմում։ Միայն թե չասեք, որ հետևանքները չէիք պատկերացնում: Ի դեպ, հարսանիքին ներկա երկու ճամբարների ներկայացուցիչների կերած-խմածներն էլ՝ անուշ:

Գերության մեջ գտնվող, ահետ կորած ու զոհված զինվորների մեծարգո՛ ծնողներ, խոսելու իրավունք (ոչ միայն այս թեմայով, այլ՝ առհասարակ) ունեք միայն դուք, բայց հասկացեք վերջապես, քանի որ դուք օգտվում եք լռելու ու «ապաքաղաքական» մնալու ձեր իրավունքից, Գագիկ Ծառուկյանն էլ օգտվում է հարսանիք ու հրավառություն անելու իր իրավունքից:

Հարգելի՛ հասարակություն, քանի որ ձեր մեծ մասն արդեն «մոռացել» է, որ Հայաստանում եղել է պատերազմ, դավաճանություն, պարտություն, իսկ երկիրն աղետի մեջ է, հետևաբար հարսանիքը կազմակերպողից այլ բան մի ակնկալեք, իրենք էլ նույն իրավունքն ունեն, ինչ դուք:

Կրկնում եմ՝ Հայաստանում եկել է անկեղծության պահը։ Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի:

Հ.Գ. Ափսոս էին տղերքը»։

Կիսվել