Որքա՞ն գումար կորցնի Հայաստանը, եթե Սանիթեքը շահի դատը միջազգային արբիտրաժում
Որքա՞ն գումար կորցնի Հայաստանը, եթե Սանիթեքը շահի դատը միջազգային արբիտրաժում
Hraparak.am-ը գրում է․ Մենք այսօր գրել էինք, որ նախկինում Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմում է ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան։
Այս մասին տեղեկացել էինք մեր ձեռքի տակ հայտնված էքսկլյուզիվ փաստաթղթից, որում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Անդրանիկ Մուրադյանը, միջազգային կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանին տեղեկացնում է փաստի մասին և խնդրում դիմումը թարգմանել հայերեն։
Մեզ նաև հայտնի դարձավ այն փաստաբանական ընկերությունը, որը պաշտպանելու է «Սանիթեքի» շահերը միջազգային արբիտրաժում։
Փաստաբանական ընկերության տնօրենը մեզ հետ զրույցում շատ մանրամասներ չհայտնեց, սակայն պատասխանեց մեր հարցին, թե որքան գումար է «Սանիթեքը» պահանջել Հայաստանից, փաստաբանն ասաց, որ լիբանանյան ընկերությունը Հայաստանից նախնական պահանջել է 25 մլն դոլար։
Փաստորեն պատերազմի հետևանքով ծանրագույն իրավիճակում հայտնված մեր երկիրը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի կամայականությունների հետևանքով, 25 մլն դոլար վճարելու վտանգի տակ է։
Հիշեցնենք, որ «Սանիթեքը» Հայաստանում իր աշխատանքն ամբողջությամբ դադարեցրել է 2019-ի օգոստոսի վերջերից։ Քաղաքի աղբահանությունը ստանձնեց քաղաքապետարանը։ Լիբանանյան կազմակերպությունը բազմիցս հայտարարել էր, որ իրենց գործունեությունը ապօրինի է դադարեցվում, և իրենք դիմելու են միջազգային արբիտրաժ։