Մամուլ

5 աստղանի հյուրանոց, մայր բուհ-ի տարածքում

5 աստղանի հյուրանոց, մայր բուհ-ի տարածքում

Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է․ Մեր ձեռքի տակ է հայտնվել էսքիզային նախագծի մի տարբերակ, ըստ որի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններից մեկը, համատեղ թուրքական հայտնի հյուրանոցների խմբի հետ, մեծ նախագիծ է պլանավորում իրականացնել ներկայիս Մայր ԲՈՒՀ-ի(համալսարանի) տարածքում:

Ըստ նախագծի, պլանավորվում է, 5 աստղանի մոտ 400 հյուրանոցային համարով համալիր և կից բնակելի էլիտար շենք: Էլիտար շենքի բնակիչները կկարողանան օգտվել հյուրանոցային համալիրի բոլոր ծառայություններից:

Բնակարանի 1 քմ վաճառքի գները նախատեսվում են 7500-9000$ շրջակայքում: Մեզ տեղեկացրեցին, որ նախնական, 7 բնակարան արդեն վաճառված է:

Այս և այլ նախագծեր, մեր աղբյուրի փոխանցմամբ, հաստատվում են բարձր մակարդակներով, իսկ իրականացման համար վստահվելու են Փաշինյանի ամենից մտերիմ օլիգարխին՝ Խաչատուր Սուքիասյանին(մականունը՝ Գրզո)։

Կիսվել նյութով