Մամուլ

Բուժման լավագույն միջոցը հրաժարականն է եւ երկարատեւ հանգիստը որեւէ մեկուսացված վայրում. Ստեփան Դանիելյան

Բուժման լավագույն միջոցը հրաժարականն է եւ երկարատեւ հանգիստը որեւէ մեկուսացված վայրում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկու օրից, Մարտի 30-ին, ողջ աշխարհում տոնելու են Բիպոլյար խանգարումներով մարդկանց օրը – World Bipolar Day. Օրվա ընտրությունը կապված է նկարիչ Վինսենթ Վան Գոգի ծննդյան օրվա հետ, որին համարում են Բիպոլյար հանճար։

Մեզ համար այդ օրը նույնպես կարեւոր է, ավելին, ազգային էկզիստենցիալ նշանակություն ունի եւ այդ օրը կարելի է նշել հավաքվելով կառավարության շենքի մոտ։ Ըստ վիճակագրության մարդկության մոտ 2 տոկոսը տառապում է այդ հիվանդությամբ, այսինքն Հայաստանում ունենք մոտ 20 000 պացիենտ։

Ինչպես է արտահայտվում Բիպոլյար խախտումը, որի ավելի տարածված անվանումն է մանիակալ դեպրեսիվ պսիխոզ։ Պացիենտներն աչքի են ընկնում տրամադրության կտրուկ վայրիվերումներով’ անչափ ու անհարկի հեղափոխական ոգեւորությունից մինչ խորը դեպրեսիա, հիստերիա, մարդկանց պատերով տալու, ասֆալտին պարկեցնելու մոլուցք, ընկճախտ եւ ինքնասպանության ցանկություն։

nikol pashinyan

Պատերազմական պայմաններում բլից կրիգի պոռթկումից մինչեւ անվերապահ կապիտուլյացիա։ Պացիենտների պսիխիկան շատ զգայուն է եւ վատ պաշտպանված անքնությունից, գերծանրաբեռնվածությունից եւ ալկոհոլից։

Մարդկանց հետ չեն կարողանում հարաբերություններ կառուցել, ընդունակ են պահի տակ հուզական կտրուկ գործողությունների, օրինակ, պահի ազդեցության տակ պարբերաբար աշխատանքից ազատել ԱԱԾ, ԳՇ պետերին։

Հիվանդությունը պայմանավորված է գլխուղեղում քիմիական պրոցեսների դիսբալանսով, գլխավորապես սերոտինինով։ Բուժման լավագույն միջոցը հրաժարականն է եւ երկարատեւ հանգիստը որեւէ մեկուսացված վայրում»։

Կիսվել