Մամուլ

Տավուշի մարզպետը մեկնաբանել է հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին լուրը

Տավուշի մարզպետը մեկնաբանել է հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին լուրը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հերթական հորինված ապատեղեկատվությունն է շրջանառվում՝ Տավուշի մարզում իբր հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին, ավելին, իբր ես եմ հայտարարել այդ մասին։

Նա խնդրում է հետևել այս պարզ կանոններին՝ խուսափելու համար ապատեղեկատվության տարածումից՝

1. Փնտրեք սկզբնաղբյուրը

Անհայտ աղբյուրի տեղեկատվությունը պետք է համարել ապատեղեկատվություն, քանի ճշտումներ չեք արել:

vrastan sahman

2. Փնտրեք լուսանկարներ և տեսանյութեր

Մեր ժամանակներում իրադարձությունները միշտ ունեն ձայնագրություն, եթե չկա, ապա ամենայն հավանականությամբ լուրը կեղծ է:

3. Օգտագործեք որոնում այլ, ավելի վստահելի աղբյուրներում:

4. ԵՐԲԵՔ մի ապավինեք պատահական կայքերին, մի ընդունեք սոցիալական ցանցերը որպես նորությունների միակ արդար աղբյուր:

5. Միշտ ինչ-որ բան տարածելուծ առաջ սպասեք 15 րոպե

Որքան էլ գայթակղիչ է առաջինը «սենսացիա» դնելը, կրկնակի ստուգեք փաստերը, հետևեք նախորդ կետերին, և այնուամենայնիվ սպասեք մի քանի րոպե»:

Կիսվել նյութով