Սերժ Սարգսյանն ինչ որոշի, դա էլ կանենք․ Մասիսի քաղաքապետ (Տեսանյութ)
Սերժ Սարգսյանն ինչ որոշի, դա էլ կանենք․ Մասիսի քաղաքապետ (Տեսանյութ)
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար անել այն, ինչ կասի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Մասիսի քաղաքապետը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե ՀՀԿ-ն ոչ մի տեղ չի հեռացել, որ վերադառնալու խնդիր լինի։
Նշենք, որ այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է:
Այդ օրվա առթիվ Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել ՀՀԿ անդամները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկա էին Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը, նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Արմեն Աշոտյանը, Հովհաննես Սահակյանը, նախկին մարզպետներ, վարչական շրջանների նախկին ղեկավարներ եւ այլք:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում