ՄամուլՏեսանյութ

Սերժ Սարգսյանն ինչ որոշի, դա էլ կանենք․ Մասիսի քաղաքապետ (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանն ինչ որոշի, դա էլ կանենք․ Մասիսի քաղաքապետ (Տեսանյութ)

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար անել այն, ինչ կասի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Մասիսի քաղաքապետը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե ՀՀԿ-ն ոչ մի տեղ չի հեռացել, որ վերադառնալու խնդիր լինի։

Նշենք, որ այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան օրն է:

serj sargsyan panteon

Այդ օրվա առթիվ Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել ՀՀԿ անդամները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկա էին Անդրանիկ Մարգարյանի որդին՝ Տարոն Մարգարյանը, նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Արմեն Աշոտյանը, Հովհաննես Սահակյանը, նախկին մարզպետներ, վարչական շրջանների նախկին ղեկավարներ եւ այլք:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով