Ոստիկանների աշխատավարձը բարձրացվեց
Ոստիկանների աշխատավարձը բարձրացվեց
Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծով որոշեց ավելացնել ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը:
Ըստ այդմ, ՊՊԾ կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320․000 դրամ՝ 68,8 %-ով ավելի։
Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402․181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն։ Աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է ապրիլի 1-ից:
Ուշագրավ է, որ թոշակները, նպաստները կամ ուսուցիչների աշխատավարձները բարձրացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը կրկնապատկում է այն ոստիկանների աշխատավարձը, որոնց ավտոբուսներով հրահանգում է տանել իր տունը, կառավարության շենքը հսկելու, ինչպես նաև ընդդիմադիրներին բերման ենթարկելու համար։