ՄամուլՔաղաքականություն

Ով է լինելու ՀՀԿ ցուցակի առաջին համարը

Ով է լինելու ՀՀԿ ցուցակի առաջին համարը

Hraparak.am-ը գրում է․ Մենք այսօր լուր էինք գրել, որ ՀՀԿ-ում անորոշ վիճակ է, չգիտեն, թե ինչ ֆորմատով են մասնակցելու ընտրություններին եւ պարզ չէ, թե ով է ղեկավարելու ՀՀԿ ցուցակը, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն արդեն կողմնորոշվել է եւ առաջիկա ընտրություններին պատրաստվում է մասնակցել Տարոն Մարգարյանի առաջնորդությամբ։

Թերեւս, այս ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Տարոն Մարգարյանը բավականին բարձր վարկանիշ ունի՝ հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ համեմատած, ակտիվ մասնակցություն է ունեցել Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին եւ հանրահավաքներին, չի կասեցրել անդամակցությունը ՀՀԿ-ին, նախկինում ընտրություններ է կազմակերպել, մեծ փորձ ունի ձայներ հավաքելու գործում։ 

տարոն Մարգարյան

Ի տարբերություն ՀՀԿ մյուս անդամների, ովքեր շատ են հրապարակային հանդես եկել, նա այս ընթացքում լռել է։ Այս ընթացքում նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցել, բայց հաջողության չեն հասել։

Անգամ խոսակցություններ կան, որ մինչև հիմա նա շարունակում է քաղաքապետարանում հարցեր լուծել։ Երբ քաղաքապետարանի աշխատակիցները խնդիրներ են ունենում, ստիպված դիմում են Տարոն Մարգարյանին, քանի որ դերասան քաղաքապետը ի զորու չէ հարցեր լուծել։

Կիսվել նյութով