Մամուլ

Չկա դեպք, որ «ՍՈՒ 30 – ՍՄ» կործանիչները առանց հրթիռ մատակարարվեն գնորդին․ Մակիենկո

Չկա դեպք, որ «ՍՈՒ 30 – ՍՄ» կործանիչները առանց հրթիռ մատակարարվեն գնորդին․ Մակիենկո

Մարտավարական և տեխնոլոգիական հետազոտական կենտրոնի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Կոնստանտին Մակիենկո հանդես է եկել հայտարարությամբ։

Մակիենկոն մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «ՍՈՒ 30 – ՍՄ» կործանիչները ձեռք են բերվել առանռ հրթիռների և փորձարկվել են մեր ունեցած հրթիռներով։

«Նիկոլ Փաշինյանի «ՍՈՒ 30 – ՍՄ» կործանիչների վերաբերյալ արված հայտարարությունները այնքան ոչ կոմպետենտ են, որ չես կարողանում մեկնաբանել։

Նիկոլ Փաշինյան

Ուրեմն չկա դեպք, որ տվյալ կործանիչները առանց հրթիռ մատակարարվեն գնորդին։ Եվ երկրորդառնվազն մեկ ստանդարտ ավիացոն խոցման միջոց է տրամադրվում կործանիչի հետ։ Այնպես որ վստահեցնում եմ Հայաստանը ստացել է կործանիչները իր հրթիռներով հանդերձ։

Իսկ նրա հայտարարությունը նման է Իսկանդերի 10%-ոց պայթող հրթիռների մասին հայտարարությանը, որը ինչ տեսանկյունից էլ նայում ես` անհեթեթություն է»:

Կիսվել