Մամուլ

Ինչպես է գնահատվում ցրտահարված զինվորի առողջական վիճակը

Ինչպես է գնահատվում ցրտահարված զինվորի առողջական վիճակը

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել ձնաբքի պայմաններում ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուսն անցնելու ընթացքում մոլորված և դրա արդյունքում ցրտահարված պայմանագրային զինծառայող Կարեն Շահնազարյանին:

ՀՀ ՊՆ-ն հաղորդում է, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Պաշտպանության նախարարը զրուցել է Կարեն Շահնազարյանի հետ՝ մաղթելով շուտափույթ ապաքինում։

karen shahnazaryan pn

Երեկ նախարարությունը հաղորդեց, որ խիստ ձնաբքի պայմաններում ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում մարտի 21-ին կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել երկու զինծառայողների գտնվելու վայրը։

Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել:

Կիսվել