Մամուլ

Կորոնավիրուսից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը

Կորոնավիրուսից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը

Այսօր կորոնավիրուսից մահացել է Արմավիրի մարզից ընտրված ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Նա 58 տարեկան էր:

Վերջին երկու օրերին հիվանդությունը բավական խորացել էր և նա հոսպիտալացվել էր:

coronavirus armenia

1999-2003 թվականներին ընտրվել է խորհրդարանի պատգամավոր (թիվ 35 ընտրատարածքից)։ Եղել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն» պատգամավորական խմբի, ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ է եղել, որը հիմնադրվել է 2003 թվականի հունիսի 13-ին և բաղկացած է 15 պատգամավորներից։

2003 թվականի մայիսի 25-ին կրկին վերընտրվել է Աժ պատգամավոր թիվ 26 ընտրատարածքից, և ղեկավարել մինչև 2007 թվականը։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։

Ամուսնացած էր, ուներ չորս երեխա։

Կիսվել նյութով