ՄամուլՏեսանյութ

Հայաստանում կորոնավիրուսի նոր ալիք է սկսվել. հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում ազատ մահճակալ չկա

Հայաստանում կորոնավիրուսի նոր ալիք է սկսվել. հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում ազատ մահճակալ չկա

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսից հիվանդանոցներում բուժվում է 11602 մարդ, որոնցից 730-ի վիճակը ծանր է, 165-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր:

«Ազատության» փոխանցմամբ՝ վերակենդանացման բաժանմունքներում այլևս ազատ մահճակալ չկա․ վարակակիրները սպասում են իրենց հերթին։

Կորոնավիրուսից հետո

Հիշեցնենք, որ աշխարհում համատարած լոկդաունի և կորոնավիրուսի 3-րդ ալիքի մասին ահազանգների ֆոնին, Նիկոլ Փաշինյանն ընդամենը երեք օր առաջ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում միտինգներ էր անում, այնպես ինչպես անցյալ տարի մարտին, երբ սահմանադրական հանրաքվե հայտարարելուց հետո հանրահավաքների շարք սկսեց, ապա չեղարկեց վարակի տարածման պատճառաբանությամբ:

Այս անգամ ևս Փաշինյանի հավաքների մասնակիցների մեծ մասն առանց պաշտպանիչ դիմակի էին, չէր պահպանվում նաև սոցիալական հեռավորության պահանջը:

Տեսանյութը ստորև

Կիսվել