Եղվարդ քաղաքի ծննդատանը` ծննդկանը երեխային վաճառել է, իսկ հարազատներին հայտնել, որ նա մահացել է
Եղվարդ քաղաքի ծննդատանը` ծննդկանը երեխային վաճառել է, իսկ հարազատներին հայտնել, որ նա մահացել է
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախաատրաստվում Կոտայքի մարզում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով:
Երեկ՝ մարտի 22-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի 20-ամյա բնակչուհին 2020 թ.-ի նոյեմբերին Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատանը երեխա է ունեցել և այն ծննդաբերելուց հետո գումարի դիմաց վաճառել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան եղել է աղջիկ, իսկ, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ վաճառելուց հետո ծննդկանը իր հարազատներին ասել է, թե երեխան ծնվելուց հետո մահացել է: