ՄամուլՏեսանյութ

Լավ ենք անում՝ ոստիկաններին պարգևավճար ենք բաժանում. Ալեն Սիմոնյանը բորբոքվեց (Տեսանյութ)

Լավ ենք անում՝ ոստիկաններին պարգևավճար ենք բաժանում. Ալեն Սիմոնյանը բորբոքվեց (Տեսանյութ)

Առաջարկում եմ դադարել շահարկել պարգևավճարների թեման այս դահլիճում: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Բա ինչի չեք ասում՝ 2020 թվականի ընթացքում Ազգային ժողովը 1 միլիարդ 300 միլիոն փող է հետ բերել, մի հատ ինչի դոլարով չեք հաշվում, հետո՝ եվրոյով, ոնց որ հաշվում եք չեղած բանը»,-ասաց նա:

Անդրադառնալով ոստիկաններին պարգևատրելու մասին խոսակցություններին՝ Ալեն Սիմոնյանը ասաց. «17 գործընկերների ներկայացուցիչներից մեկն ասում է՝ ոստիկաններին պարգևավճար են տվել:

Vostikanutyan zorqer

Բա ճիշտ ենք արել, հլը էլի ավելի շատ պիտի տանք ոստիկաններին, իսկ էդտեղ, որ մարդիկ կանգնում են, գումար չե՞ք բաժանում, օղի, ուտելիք չե՞ք բաժանում:

Մեր ոստիկանները կարգ ու կանոն են պահում, որ լրագրողների վրա չհարձակվեն այն մարդիկ, ովքեր երթ են անում՝ երթի ընթացքում, բա պետք է տանք»,-ասաց նա և նշեց, որ պետական այն մարմինները, որոնք կկատարեն, կգերակատարեն, լավ կանեն իրենց աշխատանքը, պետք է խրախուսվեն և կխրախուսվեն:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով