Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են
Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են
Այս մասին հայտնում է Դեժավյու տելեգրամյան ալիքը։ Դեժավյուին հայտնի են դարձել մանրամասներ Էդմոն Մարուքյան և Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։ Չնայած, որ Մարուքյանն հանդիպումից հետո ասել էր, թե գլխավոր հարցերի շուրջ դեռ կոնսենսուս չկա, բայց իբր կամք կա բանակցությունները շարունակելու։
Մեզ հայտնի է դարձել, որ իրականում Մարուքյանը ստում էր, թե Փաշինյանի հետ ոչինչ չեն պայմանավորվել: Պայմանավորվածություն եղել է, և շատ կոնկրետ: Նիկոլը հորդորել է Էդմոնին, անխնա քննադատել իրեն և գործող իշխանություններին, կառավարությանը, ում ուզի: Ըստ Փաշինյանի, այս պահին ընտրազանգվածի շուրջ 45-50% կողմնորոշված չէ:
Իսկ Էդմոնի վրա ըստ էության դրվում է արթուրբաղդասարյանական ֆունկցիա, իսկ դա, իր հերթին նշանակում է, որ նախ փորձելու են առավելագույնս պոկել ընդիմության ձայներից, իսկ արդեն հաջողության պարագայում Փաշինյանի հետ կոալիցիա կկազմեն ապագա խորհրդարանում:
Էդմոն Մարուքյանը մեծ խանդավառությամբ պատրաստակամություն է հայտնել կատարել այդ առաջադրանքը և դառնալ այս իշխանության «ամենամոլեռանդ» քննադատը: Փաշինյանը նրան խոստացել է նաև մեդիա և ֆինանսական աջակցություն ամբողջ ընտրարշավի ընթացքում:
Պայմանավորվածության մանրամասների և դետալների վերաբերյալ մոտ ապագայում ևս կտեղեկացնենք: