Մամուլ

Արսեն Թորոսյանը կնոջ տնօրինած «ՄԻԲՍ» ՍՊ ընկերության հետ կնքել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր

Արսեն Թորոսյանը կնոջ տնօրինած «ՄԻԲՍ» ՍՊ ընկերության հետ կնքել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր

Այս մասին հայտնում է Mediaport-ի տելեգրամյան ալիքը։

Արսեն Թորոսյանի՝ Առողջապահության նախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում նրա կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի տնօրինած «ՄԻԲՍ» ՍՊ ընկերության հետ կնքել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի (1մլրդ ՀՀ դրամ) պայմանագիր:

Հիասքանչ ընտանիքիս հետ

Նշենք, որ ամիսներ առաջ «Հրապարակ» թերթը տեղեկացրեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կազմակերպությանը՝ «ՄԻԲՍ» կենտրոնին հասանելիք պետպատվերն ավելացնելու համար՝ Կենտրոնի տնօրեն Վարդանուշ Թեւանյանը՝ Արսեն Թորոսյանի կինը գրություն էր ուղարկել առողջապահության նախարարություն՝ խնդրելով պետպատվերի գումարի վերաբաշխում կատարելիս «ՄԻԲՍ» ՍՊԸ-ին լրացուցիչ գումար չհատկացնել։

Սա հավանաբար աննախադեպ գրություն է, որտեղ ոչ թե փող են խնդրում, այլ խնդրում են փող չտալ։ Փաստորեն եթե նման գրություն չուղարկեր՝ էլի գումար էին հատկացնելու։ Մինչդեռ այլ առողջապահական հիմնարկներ բողոքում են գումարների պակասից եւ այն բանից, որ տարին չավարտված պետպատվերի գումարները վերջացել են:

Կիսվել նյութով