Մամուլ

Փաստորեն տխրահռչակ հայտարարությունով էլի կետ է եղել, որի մասին մենք չգիտենք․ Կարեն Հովհաննիսյան

Փաստորեն տխրահռչակ հայտարարությունով էլի կետ է եղել, որի մասին մենք չգիտենք․ Կարեն Հովհաննիսյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Հայաստանի զորամասերի դիմաց զինվորներին Արցախ չուղարկելու համար բողոքի ցույց կազմակերպողներին օգնության հասավ Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Բացի դա, փաստորեն տխրահռչակ հայտարարությունով էլի կետ է եղել, որի մասին մենք չգիտենք։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․

կարեն հովհաննիսյան

«Հայկական զորքերի ապօրինի տեղակայումը Ադրբեջանի Հանրապետության տարածք, որտեղ ներկայումս տեղակայված են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, կոպտորեն խախտում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը»։

Բաքուն նաև կոչ է անում Երևանին անհապաղ զորքերը դուրս բերել այդ տարածքներից․․․Ահա թե ինչու էին կազմակերպում բողոքի ակցիաները, որպեսզի վաղը մյուս օրը մեղքը գցեն հենց ձեր վրա , սիրելի ծնողներ, որ ասեն, ծնողները չէին թողնում, որպեսզի մենք զորք ուղարկենք Արցախ․․․»։

Կիսվել