ՄամուլՏեսանյութ

Այդ որոշումը Օնիկ Գասպարյանը կայացրել է Սերժ Սարգսյանի դրդմամբ․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Այդ որոշումը Օնիկ Գասպարյանը կայացրել է Սերժ Սարգսյանի դրդմամբ․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը բացարձակապես ապօրինի է։ Այս մասին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ կարևոր նվաճումներից մեկը, որ մենք ունենք՝ ժողովրդի իշխանությունն է: Այն բոլոր ճգնաժամերը, որ մենք ունենք, պիտի լուծվեն ոչ թե ժողովրդի սահմանադրական իշխանության հաշվին, այլ՝ ժողովրդի իշխանության վերահաստատմամբ:

pashinyan jamanum

Իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը ոչնչով չպետք է վտանգվի, այլ ընդհակառակը՝ ավելի պիտի ուժեղանա: Այսինքն՝ ՀՀ-ում միայն ժողովուրդը պիտի որոշի՝ ով պիտի լինի իշխանություն:

Մեր ընթացիկ ճգնաժամի առանցքը հենց սա է: Ժողովրդի իշխանությունն իր ձեռքից ուզում են խլել, և մենք հրապարակում հավաքվել ենք, որ ասենք՝ դա թույլ չենք տալու»,- հայտարարեց Փաշինյանը:

«Եվ իմ կողմից նշանակված ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կատարում է մերժվածի հրամանները՝ դա ամենամեծ դավաճանությունն է, այ դա է դավաճանությունը»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում