Մամուլ

Սամվել Կարապետյանը մտքափոխվել է

Սամվել Կարապետյանը մտքափոխվել է

Մենք օրերս գրել էինք, որ փետրվարի վերջերին Հայաստան կժամանեն ռուսաստանաբնակ հայ օլիգարխները՝ ի դեմս Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի, գործարարներ Կամո Ավագումովի, Սերգեյ Համբարձումյանի՝ Մոնարխի:

Hayeli.am-ի տեղեկություններով՝ օլիգարխիան գալիս էր նշելու ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի 60 -ամյակը, սակայն Սամվել Կարապետյանը մտքափոխվել է և չի գալու Հայաստան` հաշվի առնելով քաղաքական ներկայիս թոհուբոհն ու երկրում տիրող իրավիճակը:

Մոնարխ

Նշենք, որ արարողությունը նշելու են Կարապետյանների կառուցած նոր ռեստորանում, որը կոչել են «Բենեդիկտ»։ Այսինքն՝ այդ օրը «երկուսը մեկում են անելու»՝ ե՛ւ ռեստորանի բացումը, ե՛ւ ծննդյան արարողությունը։

Կիսվել էջում