ՄամուլՏեսանյութ

«Արա՛, այ տղա, էտի զուգարան ա՞, ի՞նչ ա՝ մտար, դուրս եկար». Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)

«Արա՛, այ տղա, էտի զուգարան ա՞, ի՞նչ ա՝ մտար, դուրս եկար». Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)

Այս մասին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Երբ լրագրողը հարցնում է, թե՝ «դուք էլ մտաք Ռադիոյի, Հեռուստատեսության շենք, ասում ա՝ մենք չենք գրոհել, մենք մտանք՝ դուրս եկանք»:

«Արա՛, այ տղա, էտի զուգարան ա՞, ի՞նչ ա՝ մտար, դուրս եկար, ճաշարան ա՞, ի՞նչ ա՝ մտար, դուրս եկար: Մտաք, լավ էլ ջարդուխուրդ արիք, անպատիժ մնացիք»,- ասաց Գ. Պետրոսյանը՝ ընդգծելով, որ մինչ օրս դրա պատասխանը իրավապահ մարմինները չեն տվել:

gevorg petrosyan

Պատգամավորը չի հասկանում՝ իշխանությունն ինչու է այսօր հանրահավաք կազմակերպել։

«Իր լայվի ժամանակ ասում է՝ պահպանենք սահմանադրական կարգը։ Արա, դու սահմանադրական կարգի տապալման դասական վարպետ ես, դո՞ւ ես սահմանադրական կարգի պահպանման մասին խոսում։ Սահմանադրական կարգի տապալումը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է բարի լույսի նման բան»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։

Տեսայութը ստորև

Կիսվել նյութով