Վրաստանը մարտի 1-ից բացում է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան
Վրաստանը մարտի 1-ից բացում է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան
Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է․
Վրաստանը մարտի 1-ից բացում է օդային ճանապարհով ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան։
Տեղեկացնում ենք, որ այսօր Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խումբը որոշում է կայացրել, որ մարտի 1-ից բացում է ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան՝ օդային ճանապարհով։
ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: