Մամուլ

Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի ազատազրկման․ հրապարակվեց «Սասնա Ծռերի» վճիռը

Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարի ազատազրկման․ հրապարակվեց «Սասնա Ծռերի» վճիռը

Երեւանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ հրապարակվեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը։

Ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանը մեղավոր ճանաչվեց 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով որպես պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 8 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցվեց Գրիգորյանի նախաքնննության եւ դատական քննության ընթացքում 1 տարի 11 ամիս 4 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 6 տարի 6 ամիս 26 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը թողնվեցց ամփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ 

Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը մեղավոր ճանաչվեց Հ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով։

Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով որպես պատիժ նշանակվեց՝ ազատազրկում 3 տարի ժամկետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում 6 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Եղիազարյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցվեց Եղիազարյանի նախաքնննության եւ դատական քննության ընթացքում 2 տարի 12 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 7 տարի 5 ամիս 18 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը թողնվեց ամփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով։ Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով որպես պատիժ նշանավեց ազատազրկում 3 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակվեց ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Կուրեղյանի նկատմամբ պատիժ նշանակվեեց ազատազրկում 9 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

smbat

ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Կուրեղյանի նախաքնննության եւ դատական քննության ընթացքում 1 տարի 10 ամիս 6 օր կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 7 տարի 1 ամիս 24 օր ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Ամբաստանյալ Սեդրակ Նազարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով որպես պատիժ նշանակվեց՝ ազատազրկում 3 տարի ժամկետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 6 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Նազարյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 10 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

ՀՀ ՔՕ 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նշանակված պատժում հաշվակցել Նազարյանի նախաքնննության եւ դատական քննության ընթացքում 1 տարի 10 ամիս կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 8 տարի 2 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ 2-րդ, 3-րդ ու 11-րդ կետերով։

Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով որպես պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, 104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ 2-րդ, 3-րդ ու 11-րդ կետերով ազատազրկում՝ 20 տարի ժամկետով։

ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կարգով հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Սմբատ Բարսեղյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 25 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։

Կիսվել էջում