Մամուլ

Ես ասում եմ՝ ովքեր թասիբ ունեն, պետք է լինեն հանրահավաքի տեղը․ Լևոն Երանոսյան. «Հրապարակ»

Ես ասում եմ՝ ովքեր թասիբ ունեն, պետք է լինեն հանրահավաքի տեղը․ Լևոն Երանոսյան

Hraparak.am-ը գրում է․ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին հարցրինք՝ մասնակցելո՞ւ է վաղը հրավիրված ընդդիմության մեծ հանրահավաքին։

«Միանշանակ, իմ ազգի խնդիրն ա, ես ո՞նց կարամ չմասնակցեմ»,-ասաց նա։

-Միայն Դո՞ւք եք գալու, թե՞ Ձեր մարտական, ծառայակից ընկերներից էլ մարդիկ կլինեն Ձեզ հետ։

-Ովքեր հարգում են ինձ, իմ հետ են լինելու։ 

-Բայց կոչ արել կամ առաջարկե՞լ եք, որ գան։

-Ոչ, ոչ մեկին էլ ես չեմ առաջարկում, ովքեր հարգում են ինձ, ուրեմն վաղը կլինեն էնտեղ։

Լևոն Երանոսյան

-Ի՞նչ եք կարծում, ոստիկանությունն այս անգամ իրեն ինչպե՞ս կդրսևորի, Դուք ասում էիք՝ այնտեղ արժանապատիվ մարդիկ կան, և եթե Դուք կոչ անեք՝ դեմ դուրս կգա՞ն այս իշխանություններին։

-Ես նման կոչերի չեմ գնա, բայց, համենայնդեպս, ոստիկանությանը կասեմ, որ իրենք իրենց չափերի մեջ լինեն, օրենքի շրջանակներում։

-Իսկ ի՞նչ եք կարծում, վաղվա հանրահավաքում կհաջողվի՞ ընդդիմությանը հասնել հաղթանակի, մենք տեսնում ենք, որ եղանակային պայմանները, օրինակ, այդքան էլ նպաստավոր չեն հանրահավաքի համար։

-Ի՞նչ կապ ունի եղանակը, ես ասում եմ՝ ովքեր թասիբ ունեն, պետք է լինեն հանրահավաքի տեղը։ Իմ խոսքը դա է։ Ովքեր հարգում են իրենց երկիրը, իրենց պետությունը, իրենց պետականությունը, պիտի գան։

Կիսվել