Աշխարհի ամենաերջանիկն էինք և մի վարկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ. Անի Քոչար
Աշխարհի ամենաերջանիկն էինք և մի վարկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ. Անի Քոչար
Lրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Սերը գալիս է ճամփաներով չքարտեզագրված»:
«2020-ի սեպտեմբերի 25-ին (շատ դժվար փորձություններից հետո, կարանտինային պայմաններում՝ սահմանափակ թվով հյուրերով) վերջապես կարողացանք պսակադրվել:
Շատ մեծ ցանկություն ունեի մեղրամիսն Արցախում անցկացնել (գարնանն էլ այնտեղ էինք), սակայն մեզ անակնկալ մատուցվեց և չծրագրված ճամփորդության մեկնեցինք այլ երկիր:
Ով կմտածեր, որ հարսանիքի հաջորդ օրը կմեկնենք մեղրամիս և հասնելու հաջորդ օրն իսկ՝ սեպտեմբերի 27-ին կարթնանանք զանգից՝ Հայաստանում պատերազմ է…
Աշխարհի ամենաերջանիկն էինք և մի վարկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ… վերադառնալ էր պետք:
Վերադառնալուց անմիջապես հետո ամուսինս կամավոր մեկնեց առաջնագիծ և բառերով նկարագրելու չէ, թե ինչ էի զգում և կրկին ինչ ապրումներ ունեցա:
Թվում է, թե մահվանը հաղթած մարդուն այլևս ոչնչով հնարավոր չէ վախեցնել, փաստորեն հնարավոր էր…
Աստծո գործերն անքննելի են…
Բացարձակ գաղտնիության պայմաններում կայացած հարսանյաց արարողությունը մինչ օրս էլ չէր լուսաբանվի և հրապարակվի, եթե չլիներ այն մեծ ցանկությունը մի փոքր սեր, լույս ու հավատ տարածելու:
Վստահ եմ, որ անկեղծորեն կուրախանաք իմ անձնական երջանկությամբ և խիստ չեք դատի այս օրերին հարսանեկան լուսանկարներ հրապարակելու համար»,-ավելի ուշ տեղեկացրել է Անի Քոչարը: