Շոու-բիզնես

Աշխարհի ամենաերջանիկն էինք և մի վարկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ. Անի Քոչար

Աշխարհի ամենաերջանիկն էինք և մի վարկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ. Անի Քոչար

Lրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան  լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Սերը գալիս է ճամփաներով չքարտեզագրված»: 

«2020-ի սեպտեմբերի 25-ին (շատ դժվար փորձություններից հետո, կարանտինային պայմաններում՝ սահմանափակ թվով հյուրերով) վերջապես կարողացանք պսակադրվել:

Շատ մեծ ցանկություն ունեի մեղրամիսն Արցախում անցկացնել (գարնանն էլ այնտեղ էինք), սակայն մեզ անակնկալ մատուցվեց և չծրագրված ճամփորդության մեկնեցինք այլ երկիր:

Ով կմտածեր, որ հարսանիքի հաջորդ օրը կմեկնենք մեղրամիս և հասնելու հաջորդ օրն իսկ՝ սեպտեմբերի 27-ին կարթնանանք զանգից՝ Հայաստանում պատերազմ է…

Աշխարհի ամենաերջանիկն էինք և մի վարկյանում աշխարհը գլխներիս փուլ եկավ… վերադառնալ էր պետք:

ani qochar

Վերադառնալուց անմիջապես հետո ամուսինս կամավոր մեկնեց առաջնագիծ և բառերով նկարագրելու չէ, թե ինչ էի զգում և կրկին ինչ ապրումներ ունեցա:

Թվում է, թե մահվանը հաղթած մարդուն այլևս ոչնչով հնարավոր չէ վախեցնել, փաստորեն հնարավոր էր…

Աստծո գործերն անքննելի են…

Բացարձակ գաղտնիության պայմաններում կայացած հարսանյաց արարողությունը մինչ օրս էլ չէր լուսաբանվի և հրապարակվի, եթե չլիներ այն մեծ ցանկությունը մի փոքր սեր, լույս ու հավատ տարածելու:

Վստահ եմ, որ անկեղծորեն կուրախանաք իմ անձնական երջանկությամբ և խիստ չեք դատի այս օրերին հարսանեկան լուսանկարներ հրապարակելու համար»,-ավելի ուշ տեղեկացրել  է Անի Քոչարը:

Կիսվել նյութով