Մամուլ

Վրաստանը բացեց ՀՀ-ի հետ ցամաքային սահմանը

Վրաստանը բացեց ՀՀ-ի հետ ցամաքային սահմանը

Վրաստանը բացել է ցամաքային՝ Նինոծմինդա-Բավրա (Վրաստան-Հայաստան) սահմանային անցակետը։

Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց Ջավախք հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը՝ վստահեցնելով, որ շուտով կլինի նաեւ պաշտոնական հայտարարություն։

«Ջավախքցիների պայքարը տվեց ցանկալի արդյունք՝ այսօրվանից բաց է լինելու Նինոծմինդա-Բավրա (Վրաստան-Հայաստան) սահմանային անցակետը, որը գործելու է ամեն օր ժամը 10:00 – 18:00-ը ընկած ժամանակահատվածում»,-ասաց նա:

սահման

Ավետիսյանի հավստամամբ՝ Վրաստանի քաղաքացիները սահմանը հատելու եւ Հայաստան մտնելու համար պետք է ունենան PCR թեստի բացասական պատասխան, որը վավեր է մինչեւ 72 ժամ:

Ավելի ուշ Վրաստանում գործող NOR.ge ռադիոկայանը եւս տեղեկություն տարածեց, որ Վրաստանի թեժ գծից հայտնել են, որ Նինոծմինդայի մաքսակետը այսօր առավոտից արդեն բաց է։ Վրաստանի քաղաքացիները արդեն կարող են մուտք գործել Հայաստան։

Կիսվել