Մամուլ

«Մենք պատրա՞ստ ենք հաջորդ անխուսափելի երկրաշարժին». Լևոն Գալստյան

«Մենք պատրա՞ստ ենք հաջորդ անխուսափելի երկրաշարժին». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին 100 տարում Հայաստանի տարածքում եղել է ամենաքիչը 4 ուժեղ երկրաշարժ.

1926թ – Լենինականի կամ Կարսի, երևի 9 բալ

1931թ – Զանգեզուրի, 9 բալ

1968թ – Զանգեզուրի, 9 բալ

1988թ – Սպիտակի, 10,5 բալ։

spitaki erkrasharj

Էլի կարո՞ղ է եղել են, որ չգիտեմ։ Հայկական լեռնաշխարհն ակտիվ սեյսմիկ տարածաշրջան է, որտեղ երկրաշարժերն անընդհատ ուղեկցել են մարդկանց։

Իսկ մենք պատրա՞ստ ենք հաջորդ անխուսափելի երկրաշարժին, թե՞ պիտի էլի ասենք, որ դե ի՞նչ իմանայինք թե այդպիսի բան կարող է լինի։

Վերջին 30 տարում որևէ լուրջ բան արվե՞լ է շինարարության ոլորտում, մարդկանց իրազեկման հարցում, տեխնիկական միջոցներ ձեռք բերելու հարցում։ Թե՞ էլի հույսերս այլոց վրա ենք դրել»։

Կիսվել