Մամուլ

1988-ի այս օրը տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը

1988-ի այս օրը տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը։

1988-ի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Ամբողջությամբ կամ մասնակի ավերվեցին Լենինականը (այժմ՝ Գյումրի), Սպիտակը, Ստեփանավանը, Կիրովականը, մի շարք ավաններ ու գյուղեր:

Զոհերի թիվը հասավ 25000‚ այդ թվում՝ Գյումրի 17000, Սպիտակ 4000, Վանաձոր 1200, Ախուրյան 500, Ստեփանավան 125։

Փլատակներից հանվել է կենդանի 45000 մարդ, հոսպիտալացվել է 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։

Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։

Share