«Անգամ կես օր օվկիանոսի ափին չեմ հանգստացել». Վարդան Սարգսյանը՝ վայրի ցեղերի հարսանիքին մասնակցելու մասին
«Անգամ կես օր օվկիանոսի ափին չեմ հանգստացել». Վարդան Սարգսյանը՝ վայրի ցեղերի հարսանիքին մասնակցելու մասին
Tert.am Life-ը գրում է․ Հաղորդավար Վարդան Սարգսյանը Աֆրիկա ճամփորդությունից երեկ է Հայաստան վերադարձել, որտեղ մեկնել էր «Աշխարհի համերով» և «Տնից հեռու» նախագծերի շրջանակներում: Tert.am Life-ի հետ զրույցում Վարդանը պատմել է ճամփորդության հետաքրքիր դրվագների մասին:
«Հաղորդումների համար վերջին նկարահանումներն իրականցրել էինք պատերազմից առաջ Եգիպտոսում: Նոյեմբերի վերջից ցուցադրում էինք այդ հաղորդումները, իսկ հիմա կրկնություն է մինչև հաջորդ շաբաթ: Փետրվարի 7-ից նոր եթերաշրջանը կշարունակվի, բավականին հետաքրքիր է լինելու, քանի որ այս անգամ 24 օրով Աֆրիկա՝ Ուգանդա և Տանզանիա էինք մեկնել, եղել ենք նաև Զանզիբար կղզում:
Ինձ համար Ուգանդան ավելի Աֆրիկա էր, քան Տանզանիան, քանի որ Տանզանիայում զբոսաշրջիկները շատ են, այն բիզնեսային է դարձել, իսկ Ուգանդայում չկար գրեթե ոչ մի զբոսաշրջիկ»,- ասաց նա:
Վարդանի խոսքով՝ հեռուստադիտողին հետաքրքիր բացահայտումներ են սպասվում, քանի որ նույնիսկ իր համար անսպասելի մասնակցել է վայրի ցեղերից մեկի ներկայացուցիչների հարսանեկան արարողությայնը:
«Այնտեղ տղան աղջկա հետ ամուսնանալու թույլտվություն ստանալու համար աղջկա ընտանիքին պետք է կենդանիներ նվիրի և որքան շատ, այնքան լավ: Հենց այն պահին ենք ներկա եղել, երբ տղան ցուլ էր նվիրում, իսկ աղջկա կողմնակիցներն ընդունում էին հավանելու դեպքում և հետ տալիս՝ չհավանելու դեպքում: Ամենահետաքրքիրը դրոն բարձրացնելու պահն էր, վախեցել էին, մտածում էին, թե ինչ-որ կռիվ է:
Պարզվում է՝ անցած տարի աշխարհի ամենատգեղ մարդը մրցույթում հաղթողն Ուգանդայից է: Հանդիպել եմ նաև նրան, նկարահանումներ իրակացրել, զարմացա՝ որքան աղքատ պայմաններում է ապրում: Շփվելուց հետո հասկացա, որ հոգով շատ լավ մարդ է:
Նկարահանել ենք նաև Գինեսի գրքում գրանցված ռեկորդակիր մի կնոջ, ում կեղծանունը «Մամա Ուգադա» է և ով 47 երեխա է լույս աշխարհ բերել՝ ամեն անգամ 5-8 երեխա: Փորձել ենք հետաքրքրությունը մաքսիմալ պահել»,- նշեց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում