ԺամանցՇոու-բիզնես

«Անգամ կես օր օվկիանոսի ափին չեմ հանգստացել». Վարդան Սարգսյանը՝ վայրի ցեղերի հարսանիքին մասնակցելու մասին

«Անգամ կես օր օվկիանոսի ափին չեմ հանգստացել». Վարդան Սարգսյանը՝ վայրի ցեղերի հարսանիքին մասնակցելու մասին

Tert.am Life-ը գրում է․ Հաղորդավար Վարդան Սարգսյանը Աֆրիկա ճամփորդությունից երեկ է Հայաստան վերադարձել, որտեղ մեկնել էր «Աշխարհի համերով» և «Տնից հեռու» նախագծերի շրջանակներում: Tert.am Life-ի հետ զրույցում Վարդանը պատմել է ճամփորդության հետաքրքիր դրվագների մասին:

«Հաղորդումների համար վերջին նկարահանումներն իրականցրել էինք պատերազմից առաջ Եգիպտոսում: Նոյեմբերի վերջից ցուցադրում էինք այդ հաղորդումները, իսկ հիմա կրկնություն է մինչև հաջորդ շաբաթ: Փետրվարի 7-ից նոր եթերաշրջանը կշարունակվի, բավականին հետաքրքիր է լինելու, քանի որ այս անգամ 24 օրով Աֆրիկա՝ Ուգանդա և Տանզանիա էինք մեկնել, եղել ենք նաև Զանզիբար կղզում:

Ինձ համար Ուգանդան ավելի Աֆրիկա էր, քան Տանզանիան, քանի որ Տանզանիայում զբոսաշրջիկները շատ են, այն բիզնեսային է դարձել, իսկ Ուգանդայում չկար գրեթե ոչ մի զբոսաշրջիկ»,- ասաց նա:

Վարդանի խոսքով՝ հեռուստադիտողին հետաքրքիր բացահայտումներ են սպասվում, քանի որ նույնիսկ իր համար անսպասելի մասնակցել է վայրի ցեղերից մեկի ներկայացուցիչների հարսանեկան արարողությայնը:

vardan sargsyan

«Այնտեղ տղան աղջկա հետ ամուսնանալու թույլտվություն ստանալու համար աղջկա ընտանիքին պետք է կենդանիներ նվիրի և որքան շատ, այնքան լավ: Հենց այն պահին ենք ներկա եղել, երբ տղան ցուլ էր նվիրում, իսկ աղջկա կողմնակիցներն ընդունում էին հավանելու դեպքում և հետ տալիս՝ չհավանելու դեպքում: Ամենահետաքրքիրը դրոն բարձրացնելու պահն էր, վախեցել էին, մտածում էին, թե ինչ-որ կռիվ է:

Պարզվում է՝ անցած տարի աշխարհի ամենատգեղ մարդը մրցույթում հաղթողն Ուգանդայից է: Հանդիպել եմ նաև նրան, նկարահանումներ իրակացրել, զարմացա՝ որքան աղքատ պայմաններում է ապրում: Շփվելուց հետո հասկացա, որ հոգով շատ լավ մարդ է:

Նկարահանել ենք նաև Գինեսի գրքում գրանցված  ռեկորդակիր մի կնոջ, ում կեղծանունը «Մամա Ուգադա» է և ով 47 երեխա է լույս աշխարհ բերել՝ ամեն անգամ 5-8 երեխա: Փորձել ենք հետաքրքրությունը մաքսիմալ պահել»,- նշեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում